Այսօր ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ նաև շատ այլ միջազգային կազմակերպություններ և կառույցներ իրենց իրավասության շրջանակներում զբաղվում են տարածաշրջանում իրավիճակի հետ կապված հարցերով:
Այս մասին չորեքշաբթի օրը, ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Միջազգային կառույցների գործունեությունը, ըստ Զախարովայի, չպետք է իրականացվի Երևանի և Բաքվի հետ փոխգործակցությունից մեկուսացված:
«Այս կառույցներից յուրաքանչյուրն ունի իր ուրույն տեղը: Հաշվի առնելով նոյեմբերի 9-ի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության մասշտաբը, այս պահի դրությամբ մի կողմից կա դրա իրականացման գործընթաց, մյուս կողմից՝ բոլոր այն միջազգային կառույցների, մարմինների և կազմակերպությունների ճշգրտում, որոնք պետք է լուծեն իրենց լիազորությունների և իրավասության շրջանակներում գտնվող խնդիրները:
Այսօր շատ դժվար պահ է, և անհրաժեշտ է, որ այս բոլոր գործընթացները ինստիտուցիոնալացվեն և համակարգվեն, ինչն այսօր բոլորն անում են: Այսօր ընթանում է բնակավայրի յուրաքանչյուր հատվածի ճշգրտման գործընթաց»,- ասաց Մարիա Զախարովան: