Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վերաբերյալ տվյալները հունվարի 14-ի առավոտյան։
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 163 128-ի,գրանցվել է 3666 մահ, 151 246 մարդ ապաքինվել է:
Վրաստանում գրանցվել է 243 255 դեպք, 2 846 մահ, 227 611 մարդ ապաքինվել է:
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 225 820 է, 2 957 հիվանդ մահացել է, 212 120-ը՝ առողջացել։
Թուրքիայում գրանցվել է 2 346 285 դեպք, 23 152 մահվան դեպք, առողջացել է 2 218 464 մարդ:
Իրանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 1 305 339-ի, ապաքինվել է 1 094 388 մարդ, մահացել՝ 56 457 մարդ:
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3 471 053 դեպք, առողջացել է 2 854 088 մարդ, 63 370-ը՝ մահացել է: