Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 26-ին բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում:
Այս մասին ուրբաթ օրվա ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է TACC-ը։
«Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որի ընթացքում կանցկացվեն բանակցություններ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ակնկալվում է, որ կշարունակվի մտքերի փոխանակում մի շարք միջազգային հարցերի շուրջ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ»,- ասաց նա:
Նախարարները ուշադրություն կդարձնեն երկկողմ օրակարգին, դրա առևտրատնտեսական բաղադրիչին՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում կարևոր համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար կապերի հաստատման համատեքստում:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց հայտարարություն Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։ Իսկ գերիների վերադարձի հարցը այդպես էլ մնաց չլուծված։