ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, թուրքական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զրուցակիցները քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը՝ Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրադրության սրման համատեքստում: Այս մասին տեղեկատվություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայութնուն։
Էրդողանն ու Պուտինը կարևորել են ռուս-թուրքական առկա պայմանավորվածությունների ամբողջական իրականացումը, այդ թվում՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագրի դրույթների իրականացումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հանդիպում կազմակերպելու։
Թուրքիան պահանջում է, որ սիրիական բանակը դադարեցնի հարձակումն Իդլիբ նահանգում և հեռանա թուրքական դիտակետերից։ Հակառակ դեպքում պաշտոնական Անկարան սպառնում է ռազմական գործողություններ իրականացնել։
Նշենք, որ ապաԷսկալացման չորս գոտիներ Սիրիայում ստեղծվել են ՝ 2017 թվականի մայիսին Աստանայում կայացած բանակցություններում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Նրանցից երեքի տարածքը 2018 թվականին անցել Է Դամասկոսի վերահսկողության տակ։ Չորրորդ գոտին, որը գտնվում է Իդլիբ նահանգում, նախկինի պես չի վերահսկվում Սիրիայի կառավարության կողմից, ընդ որում, այդ գոտու մեծ մասը գրավվել է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից (ՌԴ-ում արգելված է):