Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները՝ մարտի 26-ին ժամը 8։00-ի դրությամբ։
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 290-ի, հիվանդներից 18-ն արդեն բուժվել է։
Վրաստանում գրանցվել է վարակման 75 դեպք, մահվան ելքեր չկան, հիվանդներից 10-ն արդեն բուժվել է:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 93 դեպք, 2 մարդ մահացել է, 10-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1872 դեպք, ապաքինվել է՝ 44-ը, գրանցվել է մահվան 26 դեպք:
Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 27017-ի, ապաքինվել է 9625 մարդ, արձանագրվել է 2077 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 658-ի, ապաքինվել է 29 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 2 դեպք։