COVID-19 վիրուսի (կորոնավիրուս) տարածման և անհատական պաշտպանության միջոցների անբավարարության հետ կապված իրավիճակի կայունացման նպատակով ԵՏՀ Կոլեգիայի կողմից 2020 թվականի մարտի 24-ին որոշում է ընդունվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածքից անհատական պաշտպանության միջոցների, պաշտպանական և ախտահանիչ միջոցների, բժշկական նշանակության արտադրանքի և նյութերի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին: Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանման համար արգելված ցանկում ներառված են՝ բամբակ, շղարշ, վիրակապեր, դիմակներ, կիսալուսներ, դիմակներ-ռեսպիրատորներ, շնչառական օրգանների պաշտպանության միջոցներ, պաշտպանիչ ակնոցներ, ախտահանիչ միջոցներ, բախիլներ, հագուստի և պարագաների առանձին տեսակներ, ձեռնոցներ:
Հանձնաժողովի խորհրդի մարտի 25-ի նիստում կարգադրություն Է ընդունվել, որն ապահովում է կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելը սեղմ ժամկետում։ Նոր միջոցառումն ուժի մեջ կլինի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: