Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջկառավարական խորհուրդը, որը նախատեսված է ապրիլի 10-ին, տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով, ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ռիա Նովոստին»:
«ԵՏՀ խորհրդի անդամները քննարկել են նաև ապրիլին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի հետ կապված հարցեր։ Որոշվել է, որ այն կանցկացվի նաև տեսակոնֆերանսի ռեժիմով», – ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ մարտի կեսերին, ԵՏՀ կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել էր, որ միջկառավարական խորհուրդը կարելի է առերես անցկացնել, բայց օպտիմալացնել մասնակիցների թիվը: