Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 83-ի, ապաքինվածներինը՝ 14-ի, հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի հատուկ կայքում, գրում է РИА Новости-ին։
Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի տարածման պատճառով մինչև ապրիլի 21-ը արտակարգ դրություն են հայտարարել, ինչը ենթադրում է տեղաշարժի մի շարք սահմանափակումներ։
«Վարակված լինելու հաստատված դեպքերը 83-ն են, այդ թվում՝ ապաքինվել է 14 մարդ, կարանտինային ռեժիմում գտնվում է 4505 մարդ, հսկողության տակ են 247-ը»,- հաղորդվում է կայքում: