Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 182-ի. վերջին օրվա ընթացքում հաստատվել է վարակվածության 17 դեպք, մահվան ընդհանուր դեպքերը 4-ն են։ Այս մասին հայտնում է РИА Новости՝ հղում անելով այդ երկրում ստեղծված օպերատիվ շտաբին։
Ավելի վաղ օպերատից շտաբը հայտնել էր, որ վարակավծաների թիվն ամբողջ երկրում 165-ն է, որից 15-ն ապաքինվել են։ Գրացվել է 3 մահվան դեպք։ Հիվանդների մեջ կա ՌԴ քաղաքացի։
«163 ակտիվ հիվանդները գտնվում են բժիշկների հսկողության ներքո, նրանցից 23-ի վիճակը ծանր է։, 17-ի վիճակը՝ միջին ծանրության, մյուսների վիճակը կայուն է»,- հաղորդել է օպերատիվ շտաբը։