Վրաստանի ողջ տարածքում հայտարարվել է համազգային կարանտին։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հաղորդում է aliq.ge-ն։
Կարանտինի ռեժիմը սահմանվել է նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակներում:
«Մենք որոշում ենք կայացրել զգալիորեն խստացնել միջոցառումները արտակարգ դրության պայմաններում։ Հայտարարում ենք համընդհանուր կարանտինի մասին, որը կսկսվի վաղը առավոտյան ժամը 8:00-ին», – հայտարարել Է Գեորգի Գախարիան:
Բացի այդ, կորոնավիրուսի պատճառով պարետային ժամ է հայտարարվում։ Քաղաքացիները չեն կարողանա փողոց դուրս գալ երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան ժամը 6-ը։
Կսահմանափակվի նաև ավելի քան երեք մարդու հավաքը (բացառությամբ մթերային խանութների և դեղատների, սոցիալական հեռավորության պահպանման դեպքում): Արգելվել է նաև երթևեկել Թբիլիսիի մետրոպոլիտենով։
Վարչապետի խոսքո ՝ արգելվում է ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտով տեղաշարժվել ինչպես քաղաքների, այնպես էլ քաղաքների ներսում:
« Ամբողջովին արգելվում է օգտվել ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտից, ներառյալ մետրոն, ինչպես քաղաքների և համայնքների ներսում, այնպես էլ քաղաքների միջև։ Միայն մարդատար ավտոմեքենաների, ներառյալ տաքսիների երթևեկությունը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե առողջապահության նախարարության հանձնարարականը պահպանվում է, և մեքենայում ընդամենը երեք մարդ կա, որոնցից երկուսը՝ հետևի նստատեղում»,-հայտարարել է Գախարիան։
Միևնույն ժամանակ Վրաստանի կառավարությունն արտակարգ միոցառումներ է ձեռնարկում երկրի պարենային անվտանգության ապահովման համար:
Համաձայն նոր որոշման, սննդամթերքի պաշար ստեղծելու նպատակով Վրաստանի կառավարությունը կգնի 1,5 միլիոն լիտր ձեթ, 500 տոննա մակարոն և 5000 տոննա շաքար:
Սննդամթերքի հավելյալ պաշար ստեղծելու նպատակով կկատարվի 5000 տոննա շաքարի, 500 տոննա մակարոնի և 1.5 մլն. լիտր արևածաղկի ձեթի ձեռքբերում գնում:
Համաձայն Վրաստանի կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N608 որոշման, սննդի գնումները կիրականացվեն գյուղատնտեսության զարգացման գործակալության կողմից: Այդ նպատակով կհատկացվի 16 միլիոն լարի:
Պետական գնումների գործակալության կայքում հրապարակված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ձեռք բերվելիք օբյեկտների ծավալը հետևյալն է՝ 5000 տոննա շաքար, 500 տոննա մակարոն, 1 500 000 լիտր արևածաղկի ձեթ: