Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով, կլինիկայում ընդունված նոր հիվանդների վարակի աղբյուրները կապված են Հայաստանի և Ֆրանսիայի հետ:Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
«Մի դեպքում հիվանդը եկել է Հայաստանից, երկու դեպքում եկել են, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայից, իսկ չորրորդի վարակման աղբյուրը դեռևս չի ճշտվել, սակայն, ինչպես երևում է, սա նույնպես դրսից բերված դեպք է: Մեր հիվանդանոցում 36 վարակակիր կա»,-տեղեկացրել է Էզուգբայան:
Վերջինս նաև հայտարարել է, որ 3 ծանր վիճակով պացիենտների վիճակը կայունացել է:
Նա տեղեկացրել է նաև, որ ծանր վիճակում գտնվող 5 վարակակիրներից 3-ի վիճակը կայունացել է:
Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 130-ի, 26 մարդ առողջացել է: