Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 641-ի, մեկ օրում վարակվել է 57 մարդ, ապաքինվել է 44 մարդ, երկուշաբթի հայտնել Է Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբը, փոխանցում է «Ռիա Նովոստին»։
«Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 57 նոր դեպք է գրանցվել (COVID-19), այդ անձինք տեղափոխվել են հատուկ ռեժիմի հիվանդանոցներ», – ասված Է շտաբի հաղորդագրության մեջ: Շտաբի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակված 641 մարդուց ապաքինվել է 44-ը, մահացել է 7 մարդ, 590-ը շարունակում են բուժվել հատուկ ռեժիմի հիվանդանոցներում:
«Նրանցից 11-ի վիճակը ծանր է, 17-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսների վիճակը՝ կայուն։ Երկրում անցկացվում են համապատասխան միջոցառումներ՝ կապված տարբեր կարանտինային գոտիներում տեղավորված 4369 մարդու հետազոտության հետ։ Անցած ժամանակահատվածում ավելի քան 45 հազար թեստ է անցկացվել վարակման նոր դեպքերի հայտնաբերման կապակցությամբ», – հավելել են շտաբում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկում Է հայտարարել: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 1,13 մլն դեպք, գրեթե 63 հազար մարդ մահացել է: