Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2089-ով։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Իրանում Հայաստանի դեսպանությունը։
Ընդհանուր առմամբ՝ երկրում վարակվածների թիվը հասել է 62.589-ի։
Ապրիլի 7-ի տվյալների համաձայն, Իրանում մահացածների թիվն ավելացել է 133-ով, իսկ ընդհանուր թիվը կազմում է 3872:
Դեսպանության փոխանցած տվյալների համաձայն՝ Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 2803-ով՝ ընդհանուրը կազմելով 27039: