Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 76-ով՝ հասնելով 717-ի, համաճարակի սկզբից մահացել է 8 մարդ, երեքշաբթի հայտնել Է հանրապետության կառավարությանը կից օպերատիվ շտաբը, փոխանցում է «Ռիա Նովոստին»։
«Ադրբեջանում ևս 76 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակով վարակված 717 հոգուց 44-ը բուժվել են, 8-ը մահացել, 665-ը շարունակում են բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Նրանցից 23-ի վիճակը գնահատվում է ծանր, 31-ի վիճակը՝ միջին, մյուսների վիճակը՝ կայուն», – ասված Է շտաբի տարածած հաղորդագրության մեջ։
Շտաբի տվյալներով՝ համաճարակի սկզբից անցկացվել է 53,3 հազար թեստ՝ կապված վարակի նոր դեպքերի բացահայտման հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկում Է հայտարարել: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 1,21 մլն դեպք, գրեթե 67,6 հազար մարդ մահացել է: