Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսից (COVID-19) մահացել է ևս 76 մարդ, ինչի հետևանքով երկրում համաճարակի զոհերի ընդհանուր թիվը հասել է 725-ի։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարի հայտարարությանը։
Թուրքիայում անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի ևս 3892 նոր դեպք է գրանցվել, իսկ վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 34 109-ի։
Երկրում համաճարակի բռնկումից ի վեր ապաքինվել են և հիվանդանոցներից դուրս են գրվել ընդհանուր առմամբ 1582 հիվանդ, իսկ 1474-ը ներկայումս վերակենդանացման բաժանմունքում են:
Արցած օրվա ընթացքում երկրի բուժհաստատություններում կատարվել է COVID-19-ի 20023 թեստ, իսկ մինչ այժմ կատարված թեստերի ընդհանուր թիվը կազմել է 222 868: