Ապրիլի 7-ին վրացական Փոթի նավահանգիստ են ժամանել ՆԱՏՕ-ի մշտական հակաականային ռազմածովային խմբի (SNMG – 2) նավերը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Համաձայն հաղորդագրության՝ նավախմբին ավելի ուշ՝ համատեղ զորավարժությունների ժամանակ, կմիանա նաև թուրքական ռազմանավը։
Նշվում է, որ այս վարժանքների նպատակը վրացական և դաշնակից ուժերի միջև փոխգործակցության մակարդակի բարձրացումն է:
Հաղորդվում է նաև՝ այցն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականներին համապատասխան: COVID-19-ի հնարավոր տարածումը կանխելու նպատակով զորավարժությունների շրջանակներում հասարակական և մշակութային բոլոր միջոցառումները չեղյալ են հայտարարվել: Հանդիպումները պետք է անցկացվեն տեսակապերի միջոցով, իսկ համակցված զորավարժությունները կներառվեն միայն նավերի մանևներ՝ առանց անձնակազմերի փոխգործակցության։