Թուրքիայի Մեջլիսի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանն անհանգստություն է հայտնել Դիարբեքիրում կատարված քչաքանակ թեստավորումների կապակցությամբ, հայտնում է ermenihaber-ը։
Փայկանը Թուրքիայի առողջապահության նախարարին ուղղված հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Հայ պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչու է մարտի 11-ին (Թուրքիայում կորոնավիրուս 1-ին դեպքի հայտարարման օրը) հաջորդած 27 օրվա ընթացքում քրդաբնակ Դիարբեքիրում ընդամնենը 500 թեստավորում արվել և դա այն դեպքում, երբ իր տեղեկություններով այդ քաղաքում բավական տարածում ունեն կորոնավիրուսի դեպքերը:
Հայազգի պատգամավորն ընդգծել է, որ վարակի տարածումից մահեր գրանցած մոտ 2 մլն բնակչություն ունեցող Դիարբեքիր քաղաքում այդքան քիչ քանակությամբ թեստավորում անելն անհասկանալի է։
Հարցադիմումի մեջ Փայլանը թուրք նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք խտրականություն է դրվում տարբեր նահանգների միջև երբ թեստեր են բաժանվում, ինչպես նաև հարցրել, թե երբ արագ թեստերն անվճար կլինեն քաքացիների համար։