Իրանի նախագահ Հասան Ռոհանին Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) կոչ է արել Թեհրանին 5 մլրդ դոլար տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, փոխանցումէ Ռիա Նովոստին։
Իրանի իշխանությունները մարտի կեսերին նման խնդրանքով դիմել էին ԱՄՀ-ին, սակայն Թեհրանը մինև հիմա չի ստացել պահանջվող գումարը:
«Մենք ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի անդամ ենք, մենք մեր բաժինը վճարում ենք, մեր (արժութային) պաշարների մի մասը գտնվում է նրանց մոտ։ Հնարավոր է, որ վերջին 50 տարվա ընթացքում հիմնադրամից ոչինչ չենք խնդրել, բայց եթե նրանք չցանկանան այս դժվարին պայմաններում կատարել իրենց պարտականությունները, աշխարհը դա այլ կերպ կընկալի»,-ասել է նա Իրանի կառավարության՝ սեպտեմբերի 26-ին կայացած նիստի ժամանակ:
Իրանի հեռուստատեսության ցուցադրած ելույթի ընթացքում նա նաև ԱՄՆ-ին մեղադրել է տնտեսական և բժշկական ահաբեկչության մեջ՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն խախտել է առողջապահության բնագավառում միջազգային կոնվենցիան:
Ներկայում Իրանում մեկուկես ամսվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 62,5 հազար դեպք, որոնցից ավելի քան 3,8 հազարը՝ մահացու ելքով: Ընդ որում ՝ ապաքինվել է մոտ 27 հազար մարդ։
Ավելի վաղ Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աղբյուրները հայտնել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է արգելափակել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից Իրանին 5 մլրդ դոլարի վարկի տրամադրումը։