Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 9-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 881-ի, հիվանդներից 114-ն արդեն բուժվել է, մահացել է 9 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 211 դեպք, մահացել է 3 մարդ, հիվանդներից 50-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 822 դեպք, 8 մարդ մահացել է, 63-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38,226 դեպք, ապաքինվել է՝ 1,846 -ը, գրանցվել է մահվան 812 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 64,586-ի, ապաքինվել է 29,812 մարդ, արձանագրվել է 3,993 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 8,672-ի, ապաքինվել է 580 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 63 դեպք։