Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահվան 87 նոր դեպք է գրանցվել, վարակի զոհերի թիվը հասել է 812-ի։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հայտարարությունը։
Մեկ օրում երկրում գրանցվել է COVID-19 հիվանդության 4 117-րդ դեպքը, իսկ երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 38 226-ի։
Թուրքիայում վարակից լիովին ապաքինվել է 1846 հիվանդ, մոտ 2500 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: