Պետական միջոցներով իրականացվող կապիտալ շինարարության մի զգալի հատվածը բաժին է ընկնում ճանապարհաշինարարությանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, թե այս տարի կապիտալ ծախսերի հարցերի իրականացումն ամբողջ ծավալով ապահովելու համար ի՞նչ քայլեր են ձեռնակվում և դրանց ամբողջական չիրականացումն արդյոք կդիտվի կառավարության ամենամեծ ձախողումներից մեկը հակաճգնաժամային միջոցառումների համատեքստում։
Նախարարը հայտնեց, որ այս փուլում 90 տոկոսով ավարտված են բոլոր մրցույթները, բոլոր ուղղություններով հաթողներ ունեն ու մասնակիցներ կան։
«Խոսել մայիս ձախողումների մասին և այնպիսի հարց հնչեցնել՝ «արդյոք դուք կհամարեք ձախողում», ո՛չ, մենք չենք պատրաստվում ձախողել, ավելին՝ ուզում եմ նշել, որ մեր կողմից ամեն ինչ արվելու է, որ ամեն ինչ իրականացվի հավուր պատշաճի և ժամանակին»,- ասաց Պապիկյանը։
Արձագանքելով՝ պատգամավորը նշեց, որ իր հարցն առավելապես վերաբերում է ամբողջ տարվա կապիտալ ծախսերի ամբողջ իրականացմանը։
«Ես կարծում եմ, որ արտակարգ դրության պայմաններում տենդեռները պետք է իրականացվեն չափազանց արագ, մրցակցային բանակցությունների միջոցով»,- ասաց Խաչատրյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ կարող են ռիսկեր առաջանալ ավելի բարձր գնի, անարդյունավետ ծախսների, անորակ աշխատանքի, սակայն միաժամանակ կարծում է, որ դրա տնտեսական գինը չի կարող ավելի բարձր լինել, քան՝ կապիտալ ծախսերի չիրականացումը՝ նշելով, որ 2020 թվականի կապիտալ ծախսերի ամբողջ իրականացումը օդի ու ջրի պես է անհրաժեշտ մեր տնտեսությանը։
Պատասխանելով Խաչատրյանին՝ Պապիկյանը նշեց, որ ամենօրյա ռեժիմով են զբաղված այս հարցերով և կառավարության այսօրվա նիստում երկու կարևոր որոշում է ընդունվել, որը փոքրացնում է այն ռիսկերը, որ կապիտալ շինարարություն կարող է ինչ-որ չափով ծախողվել կամ ընթացքը դանդաղել։
«Այդ երկու որոշումներն էլ՝ տեխհսկողության և վարչական դատարանի ընդունած որոշումներին և տարբեր շինարարությունների կանգ առնելու վերաբերյալ, մեծ նշանակություն են ունենալու և խոսքը վերաբերում է տարբեր հաշվարկներով 500 մլն դոլար շինարարության կանգ առնելուն, որոնոց օրենք դարռնալուց հետո»,- ասաց նախարարը։