Կապիտալ շինարարության համար բանկային երաշխիքների մեխանիզմը չի վերացվելու: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կապիտալ շինարարության ոլորտում առկա խնդիրների մասին Գևորգ Գորգիսյանի հարցին:
Վարչապետի խոսքով՝ նրանք, ովքեր ուզում են, որ երաշխիքի ինստիտուտը վերացվի, նրանք լոբբինգ են անում, որ Հայաստանում ասֆալտների ատկատների մեխանիզմը շարունակվի:
«Ես չգիտեմ ՝ կարողա նրանք իշխանությանը այլևս ատկատ չեն տալիս, սկսել են ատկատ տալ ընդդիմությա՞նը, բայց դա չի վերացվելու, ուզում եք՝ օրը հազար անգամ հարցրեք»,-ասաց Փաշինյանը:
Իսկ կարո՞ղ է, քանի որ իշխանությունը ատկատ չի վերցնում, ասֆալտ ուտողները ատկատը սկսել են ընդդիմությանը տալ։
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 27 мая 2020 г.
Փաշինյանը շեշտեց, որ բոլոր կապիտալ շինարարությունները ըստ պլանի շարունակվում են և չեն կանգնելու:
Վարչապետն ավելացրեց, որ Հայաստանում պետական գնումների 85 տոկոսը մինչև 10 միլիոն գնումներ են, իսկ կառավարության կարգավորումներով մինչև 10 միլիոն գնումների համար երաշխիք չի պահանջվում:
Գորգիսյանը Փաշինյանին կոչ արեց ատկատներից ու նման պախարակելի բաներից խոսելիս ունենալ փաստեր: