Սիսիան, Արենի, Շողակաթ և Օձուն խոշորացված համայնքներին էքսկավատորներ կտրամադրվեն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։
Պապիկյանը նշեց, որ 2 էքսկավատոր կհատկացվի Սիսիան խոշորացված համայնքին, իսկ մեկական՝ Արենի, Շողակաթ և Օձուն համայնքներին։
«Մենք բազմաֆունկցիոնալ տրակտորներ ենք տրամադրում խոշորացված համայնքներին: Թվով 49 տրակտոր է արդեն տրամադրվել, ևս 142 կոմունալ տեխնիկա, այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ տեխինիկա ևս տրամադրվել է: Սա էական փոփոխություն է մտցնում համայնքի կյանքում՝ օգնում է համայնքի գյուղատնտեսական կյանքին և նպաստում է համայքապետարանի ֆինանսական միջոցներն էականորեն ավելացնելուն»,-նշել է նախարարը։
#զարգացնելովենթակառուցվածքները #Գորիս #2020
#զարգացնելովենթակառուցվածքները2020թ. առաջին կիսամյակի արդյունքներից: Գորիսը ծաղկում է:
Опубликовано Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan Среда, 27 мая 2020 г.