Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 03.06.2020-ի դրությամբ՝ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նշվում է, որ հունիսի 3-ի դրությամբ իրականացվել է 21607 ստուգում, որից միայն 655 -ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։