Լոնդոնի ICE բորսայում Brent ապրանքանիշի նավթի՝ 2020 թվականի սեպտեմբերի ֆյուչերսներն աճել են 2,86 տոկոսով և հասել բարելի դիմաց 43,23 դոլարի: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վերջին անգամ այս տեսակի նավթի արժեքը բարելի դիմաց 43 դոլարից բարձր էր ընթացիկ տարվա հունիսի 23-ին:
WTI տեսակի նավթի գինն աճել է 2,03 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչև 40,63 դոլարի: