Նախօրեին՝ հուլիսի 9-ին, տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:
«Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել»,- ասվում է հրապարակման մեջ:
Հիշեցնենք՝ Ucom-ն ու «Վեոն Արմենիա»-ն բավական երկար ժամանակ բանակցել են, որպեսզի Ucom-ը ձեռքի բերի Beeline-ը։ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները, որոնք նաև Ucom-ի հիմնադիրներից էին, ընկերությունից դուրս գալուց հետո ստեղծել են նոր ընկերություն՝ TEAM Telecom Armenia-ն ու նորից բանակցել «Վեոն Արմենիա»-ի հետ Beeline-ը ձեռք բերելու համար։
ՏՄՊՊՀ-ն քննարկում էր «Վեոն Արմենիա» – TEAM Telecom Armenia համակենտրոնացումը թույլ տալու կամ չտալու հարցը, իսկ Ucom-ը դիմում էր ներկայացրել, որով խնդրել են, որ իրենց մասնակից դարձնել, քանի որ իրենց շահերին ուղղակիորեն առնչվող գործարք է և արգելել այս համակենտրոնացումը։
Տեղեկացնում եմ, որ նախօրեին՝ հուլիսի 9-ին, տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա»…
Опубликовано Ani Smbatyan Пятница, 10 июля 2020 г.