Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր 2020 թվականի հուլիսի 10-ը):
Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 52,196 հարկ վճարողների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ:
Ըստ մարտ և ապրիլ ամիսների հարկային հաշվարկների տվյալների՝ ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ (ունեին 2-100 աշխատատեղ) 19,737-ը: Վերջիններիս մայիս ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 13,454-ը կամ շուրջ 68%-ը:
2020 թ. հուլիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում է ներկայացրել 12,857-ը կամ շահառու համարված սուբյեկտների շուրջ 96 %-ը: Կոմիտեի կողմից բոլոր դիմումներին ընթացք է տրվել, և փոխանցվել է շուրջ 2.6 մլրդ դրամ:
Միջոցառման շահառու հանդիսացած և աջակցություն ստանալու դիմում ներկայացրած սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ այստեղ: