Գյուղացիները փաստում են, որոշ գործարաններ մթերում չեն կազմակերպում, մի մասն էլ՝ էժան են բերքն ընդունում, արդյունքում խաղող մշակողը չի կարողանում ներդրած գումարները հետ բերել։
«Ինքնարժեքը 100 դրամ է կազմում։ Ես վարկով եմ բերք աճեցրել, ինչպե՞ս եմ վարկերը մարելու։ 1500 մետր այգի ունեմ՝ 80 000 դրամի թունաքիմիկատ եմ գնել, 46 000 դրամի էլ սրսկումների եմ գումար տվել՝ չհաշված մնացած աշխատանքները։ «Պռոշյանի» գործարանը մեկ շիշ կոնյակը վաճառում է 45000-60 000 դրամով, իսկ ես պետք է 1 տոննա խաղող տամ, որ մի շիշ կոնյակ գնեմ։ Վարչապետը խոստացավ, որ ոչ մի կիլոգրամ խաղող դաշտում չի մնա։ Ստացվո՞ւմ է՝ 150 դրամով տեղ ու փող չունեն, որ մթերեն, իսկ 100 դրամով լավ էլ կարողանում են մթերում անել»,- զայրացած ասացին բողոքի ակցիայի մասնակիցները։
Խաղողագործները մթերման համար միասնական գին են պահանջում։ Ասում են՝ թող պետությունը կազմակերպի և խաղող արտահանի Վրաստան, հարևան պետությունից միշտ էլ պահանջարկ է եղել։
Հիշեցնենք, որ խաղողի մթերման գործընթացին զուգահեռ, արդեն մի քանի անգամ է՝ խաղողագործները բողոքի ակցիաներ են կազնակերպում՝ դժգոհելով այս տարվա ցածր գներից։
Իսկ Խաղողագործների միության նախագահն էլ մթերման գների իջեցումն անհիմն է համարում։ Իսկ գործարանները հերքում են, որ գներն իջեցրել են։