Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 111 կողմ ձայներով ընդունեց ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով սնանկության շեմը 1 միլիոնից բարձրացվում է 2 միլիոնի, իսկ կետանցի ժամկետը 60 օրվանից կհասցվի 90 օրվա:
Նախագիծն ուղղված է նաև կորոնավիրուսի հետևանքով վատ դրության մեջ հայտնված ընկերությունների չսնանկացմանը, քանի որ կորոնավիրուսի պատճառով ավելի շատ կազմակերպություններ կարող են ռիսկային գոտում հայտնվել՝ ունենալով 1 մլն-ից ավելի պարտավորություն, և համապատասխան մարմինը պարտավորված լինի սնանկության գործընթաց սկսել:
Նշենք, որ երեկ ԱԺ-ում քննարկման ժամանակ պատգամավորներից մեկի կարծիքով՝ թեև իրական սնանկությունները կնվազեն, բայց ահա արհեստական, կեղծ սնանկությունների դեպքում օրենքի նախագիծը խնդիր չի լուծում: