ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ:
Ինչպես հայտնում են նախարարությունից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:
Զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրված բյուջետային վարկի շրջանակներում ատոմակայանի արդիականացման ուղղությամբ մնացած աշխատանքների իրականացման մանրամասներին:
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մասնակցում Է ՄԱԳԱՏԷ-ի 64-րդ Գլխավոր վեհաժողովին: