ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է 2020 թվականի առաջին կիսամյակում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ցուցանիշների աճի մասին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ըստ ներկայացվող ցուցանիշների.
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով` $142 մլն-ից հասնելով $176 մլն-ի
- Ոլորտում աշխատողների քանակը աճել է 13%-ով՝ 14 533-ից հասնելով 16 442-ի
- Ոլորտում ակտիվ կազմակերպությունների քանակը աճել է 11%-ով՝ 1007-ից հասնելով 1118-ի: