Կառավարությունը շարունակում է իրականացնել հակաճգնաժամային միջոցառումներ։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում տուրիստական-տրանսպորտային ոլորտի աջակցության ծրագիրը: Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ծրագրի շահառուներին. «25-րդ միջոցառման շահառուները այն տրանսպորտային ընկերություններն են, որոնք 2019 թվականի ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց առավելապես եկամուտներ են ստացել այն կազմակերպություններից, որոնք հենց տուրիզմի ոլորտից են գործում»,- մասնավորապես ասաց էկոնոմիկայի նախարարը:
Նախարարն ընդգծել է, որ դրանք այն տրանսպորտային միջոցներն են, որոնք աշխատել են տուրիստական ընկերությունների հետ, պատվերներ են կատարել, որոնց համար գումարներ են ստացել օտարերկրյա կազմակերպությունների կողմից։
Ծրագրից օգտվելու համար կան մի քանի հիմնական պայմաններ.
Այսպես, ծրագրի շահառու կարող են հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն տնտեսավարողները, որոնք.
- ստեղծվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը,
- կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու հայտ չեն ներկայացրել,
- 2019 թվականի իրացման շրջանառության առնվազն 50 %-ը ձևավորվել է հետևյալ պատվիրատուների հետ անկանխիկ վճարումներով՝
զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ, տեղերի ամրագրում և
զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ մատուցող տնտեսվարողներ,
կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներ,
օտարերկրյա բանկային հաշվից վճարում իրականացրած քաղաքացիներ, կամ կազմակերպություններ - ունեցել են բարվոք վարկային պատմություն
- ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկը տրամադրվել է մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով,
- ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ աջակցության շահառու ճանաչվելու դեպքում վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի ապրիլ ամիսը։