ՀՀ բոլոր բանկերը ռազմական դրության ժամանակահատվածում շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը և ունեն անհրաժեշտ հնարավորություններ՝ սպասարկելու իրենց հաճախորդներին։ Այս մասին հայտնում են Հայաստանի բանկերի միությունից։
«Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով» ,- ասված է բանկերի միության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։