Սեպտեմբերին սննդամթերքի շուկայում 0.8 % գնանկում է եղել, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նույնքան գնաճ։ Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։
Միրգն ու բանջարեղենն էժանացել են։
Մրգի շուկայում սեպտեմբերին 2019թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 20.1% գնաճ, իսկ օգոստոսի համեմատ` 9.9 % գնանկում:
Անցյալ ամիս բանջարեղենն էժանացել է 4.8 %-ով։
Շուկայում մի շարք ապրանքների գներ ևս նվազել են։
Ըստ վիճակագրության՝ արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.5 %, սուրճի, թեյի և կակաոյի՝ 0.1 % գնանկում։
Փոխարենը թանկացել է շաքարավազը։
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում սեպտեմբերին 2019թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 6.4 %, իսկ օգոստոսի համեմատ՝ 9.6 % գնաճ: Կաթնամթերքի և ձվի շուկայում ևս թանկացում է նկատվել։
Վիճակագրության համաձայն՝ ձվի գինը սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.7 %-ով, իսկ օգոստոսին՝ թանկացել 19.5 %-ով։
Նույն պատկերն է մսամթերքի շուկայում։ Նախորդ տարվա համեմատ մսամթերքն էժանացել է, բայց սեպտեմբերին որոշակի թանկացում է նկատվել։
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում սեպտեմբերին 2019թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 2.4%, իսկ օգոստոսի համեմատ՝ 0.8 % գնաճ:
Սեպտեմբերին հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.1%, հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.3 % գնաճ, իսկ ոչ ալկոհոլային խմիչքի գները չեն փոխվել։