Ոչ պարենային ապրանքների շուկայում սեպտեմբերին գրանցվել է 0.2 % գնաճ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 0,5 %։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից։
Սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գորգերի և հատակի ծածկերի, խոշոր կենցաղային սարքերի, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, կենցաղային և այգեգործական գործիքների, ոսկերչական զարդերի՝ 0.2 %, կահույքի, փոքր կենցաղային սարքերի՝ 0.3 %, դեղագործական ապրանքների՝ 0.4 %, մաքրող, լվացող միջոցների, վառելանյութերի և քսանյութերի 0.6 % գնաճ։
Անցյալ ամիս տարբեր տեսակի կոշկեղենի գները նվազել են 0.7 %-ով, հագուստինը՝ 0.2 %-ով, բնակարանի նորոգման նյութերինը` 0.1 %-ով:
Թանկացել են նաև բենզինը և դիզելային վառելիքը։ Բենզինը թանկացել է 3․9 %-ով, իսկ դիզելային վառելիքի գնաճը 1.8 % է կազմել:
Նախորդ տարվա համեմատ էլ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 18.4 % և 24.6%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 16.4 % և 23.0 %-ով։