Պատերազմը պատճառ է դարձել, որպեսզի «lKR» պայուսակների կարի արտադրամասը վերապրոֆիլավորվի։ Ընկերությունը սեպտեմբերի 27-ից սկսած առաջնագծում կռվող զինվորների ու կամավորականների համար անձրևանոցներ է կարում։
Արտադրամասի աշխատողները ջանք ու եռանդ չեն խնայում, որ րոպե առաջ կարեն զինվորականների համար նախատեսված անջրանցիկ թիկնոցներն ու ռազմաճակատ ուղարկեն։ Բոլորը, սակայն, հույս են փայփայում, որ պատերազմը շուտ ավարտվի, և թիկնոցները սահման չհասնեն։
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում։