Երևանի Հրաչյա Ներսիսյան 10 հասցեում հիվանդանոց կկառուցվի։ Երևանի ավագանին այսօր կայացած նիստում որոշեց դրական գնահատական տալ առաջարկվող նախաձեռնությանը և փոխեց վերոնհիշյալ հասցեի հողային տարածքի նպատակային նշանակությունը։
Հիվանդանոց կառուցելու համար շուրջ 15 միլիոն դոլարի չափով մասնավոր ներդրումներ կարվեն։ Այս ներդրումների արդյունքում նաև շուրջ 450 աշխատատեղ կստեղծվի։
Երևանի ավագանու որոշմամբ 49 մլն դրամ էլ կներդրվի կայանատեղի վերակառուցելու համար։