Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը ստիպել է կառավարությանը փոփոխություններ կատարել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքներում փոփոխություններ կատարել։
Կառավարության առաջարկով այս օրենքի նախագծերն արտահերթ նիստով քննարկվում է ԱԺ-ում։
Հարցը զեկուցող Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնեց, որ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագծով ռազմական դրության ժամանակահատվածում Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված և ակցիզային հարկերից այն դեպքում, երբ դրանք անհատույց կմատակարարվեն Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարություններին։
Նիստի օրակարգում է նաև «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի» նախագիծը։
Փոխնախարարը բացատրեց, որ այս նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները։