Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2021 թվականի նախագծային բյուջեն կազմում է 210.8 միլիարդ դրամ։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Փոխնախարարի խոսքով՝ կառավարությունը 2021-ի պետբյուջեից 37 սահմանամերձ բնակավայրերին 800 մլն դրամ կհատկացնի։
««Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրով 2.3 մլրդ դրամ կհատկացվի միգրացիոն խնդիրների լուծման համար։ Եկող տարի կրկին 4․9 մլն դրամ կհատկացվի Գեղարքունիքի մարզի Արծվաշեն բնակավայրին»,-նշեց Տերտերյանը՝ հավելելով, որ 7 մլրդ դրամ էլ մարզերին կհատկացվի՝ ենթակառուցվածքների զարգացման համար