Կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Արցախբանկի» շուրջ տեղի ունեցող խոսակցությունների վերաբերյալ։
Տեղեկացնում են, որ երեկ և այսօր առավոտյան, որոշ «Ֆեյսբուք» օգտատերեր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել «Արցախբանկ»-ի մասին:
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ «Արցախբանկ»-ը լիցենցավորված կազմակերպություն է, գտնվում է ՀՀ ԿԲ վերահսկողության ներքո, գործում է ՀՀ ԿԲ կարգավորումների շրջանակում:
ԿԲ-ն բանկի հաճախորդներին հորդորում են չտրվել սադրանքների: Երևանում գտնվող գլխամասը և մասնաճյուղերը գործում են անխափան՝ բնականոն սպասարկելով իրենց հաճախորդներին: