Ոչ պարենային ապրանքների շուկայում հոկեմբերին 2019թ. հոկտեմբերիհամեմատ արձանագրվել է 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7 % գնաճ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից:
Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բնակարանի նորոգման նյութերի, վառելանյութերի և քսանյութերի` 0.1%, խոշոր կենցաղային սարքերի` 0.2%, կահույքի` 0.3%, փոքր կենցաղային սարքերի` 0.4%, մաքրող, լվացող միջոցների` 0.7%, հագուստի` 2.7%, տարբեր տեսակի կոշկեղենի 4.8% գնաճ։
Միաժամանակ, ոսկերչական զարդերի գները նվազել են 0.9%, իսկ ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասունը՝ 0.3%-ով։
Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.5% և 0.8% գնաճ: 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 14.4% և 20.9%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 16.0% և 22.4%-ով։