ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի համար համար սկզբունքային է եղել մարդակենտրոն քաղաքականություն վարելը, որի ընթացքում միշտ աշխատել է լսել թե՛ նախարարությունում և կառավարությունում աշխատող փորձառու մասնագետներին, թե՛ քաղաքացիական հասարակությանը։ Այս մասին նա գրել է Facebook-ի էջում:
«Սոցիալական պաշտպանության ոլորտի գրեթե երկու տարիներն առանձնացել են ինչպես տարիներ շարունակ կուտակված խնդիրների լուծման, այնպես էլ համակարգային փոփոխությունների նախապատրաստական աշխատանքով»,- նշել է նախկին նախարարը և ներկայացրել իր 22 ամսվա կատարած աշխատանքը:
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, վարչապետի որոշմամբ, նոյեմբերի 20-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Նա այդ պաշտոնին էր նշանակվել հեղափոխությունից հետո: