Աժ տնտեսական հարցերով զբաղվող իմքայլական պատգամավորները որոշել են ստեղծել աշխատանքային խումբ, որն օպերատիվ կերպով կարձագանքի գործարարների խնդիրներին: Այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Կլինի աշխատանքային խումբ, որը կզբաղվի օպերատիվ լուծում պահանջող բոլոր խնդիրներով, որոնք մեր գործարարներն ունենում են՝ շինթուլտվությունների, տարբեր պետական մարմինների աշխատանքի հետ կապված։ Անհրաժեշտ է, որպեսզի բիզնեսի համար լրացուցիչ խնդիրներ չստեղծվեն»,- ասաց իշխանական պատգամավորը։
Խմբում պատրաստ են ցանկության դեպքում ներգրավել նաև ընդդիմադիր գործընկերներին:
Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խումբ ստեղծելու որոշման նախագիծը կհաստատվի հանձնաժողովի արտահերթ նիստում: