ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը
հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը։
Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդած տեղեկատվության՝ հանրապետության գրեթե բոլոր մարզերում գիշերային ժամերին կանխատեսվում է շարունակական բացասական ջերմաստիճան, իսկ դեկտեմբերի երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-12°C, ուստի հորդորում ենք Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում ավարտել խաղողի այգիների այգեթաղի աշխատանքները:
Միաժամանակ խորհուրդ է տրվում տերևաթափից հետո պտղահատապտղատու այգիներում կատարել սրսկում բորդոյան հեղուկի 3%-անոց լուծույթով:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։