Հայաստանի 71 խոշոր ընկերությունները «Մանթաշով» գործարարների միության անունից կոչ են անում չերկարաձգել կարանտինը 2020 թվականին նոր տեսակի կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով։
«Հայաստանի տնտեսությունն ահռելի կորուստներ է կրել՝ ունենալով առնվազն 8% անկում։ Դա իր հետ բերել է աշխատատեղերի կրճատում, աղքատության թվի ավելացում, սոցիալական լարվածություն, ապրանքների և ծառայությունների մրցունակության նվազում։
Գրեթե 10 ամսվա կարանտինի հետևանքները չվերացրած՝ ևս 6 ամսով կարանտինի երկարացումը, մեր համոզմամբ, պարալիզացնելու է հայաստանյան տուրիստական, ռեստորանային, հյուրանոցային, միջոցառումների կազմակերպման և այլ ոլորտների գործունեությունը, միաժամանակ ծանր հոգեբանական ճնշում է գործադրելու հասարակության վրա»,-նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Առողջապահության նախարարության կողմից առաջարվել է ևս 6 ամսով երկարաձգել կարանտինը։