Հաջորդ շաբաթ Կառավարությունը տնտեսական հակաճգնաժամային նոր փաթեթ կընդունի։ Այս մասին ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց Տիգրան Ավինյանը։
Փոխվարչապետի ներկայացմամբ՝ ծրագիրն ուղղված է լինելու հետպատերազմական տնտեսությունը վերականգնելուն։ Ընդունվող հակաճգնաժամային փաթեթով լուծումներ կլինեն նաև կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների համար։
Ուշադրության կենտրոնում է լինելու արդեն սահմանամերձ դարձած Սյունիքի մարզը։
Առաջիկա օրերին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանը, ինչպես նաև մի քանի փոխնախարարներ այցելելու են Սյունիք։ Այստեղ սահմանազատումներով պայմանավորված մի քանի համայնքներում արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հայ- ադրբեջանական սահմանը որոշված չէ։ Դեռևս ընթանում են սահմանային կետերի տեղորոշման աշխատանքները։