ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի, որոնց դեբետի մնացորդը կազմել է մինչև 5 միլիոն դրամ: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ դեբետի վերադարձի գործընթացը շարունակվելու է:
Հիշեցնենք, որ փոփոխություններ են նախատեսվում ՀՀ Հարկային օրենսգրքում տնտեսվարող սուբյեկտներին ԱԱՀ-ն վերադարձնելու մասով: