Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 6-ին հանդիպել է «Մտքերի գագաթնաժողով» համաժողովի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալըրեի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանն ու Թիերի Մալըրեն քննարկել են 2020 թվականին կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի (Armenian Summit of Minds – 2020) նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:
Արդեն ավանդական դարձող ամենամյա «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը հաջորդ տարի տեղի կունենա հունիսի 7-ին՝ Դիլիջանում և Երևանում: Հիմնական քննարկումները կընթանան 21-րդ դարի աշխարհաքաղաքական իրողությունների, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ազդեցության թեմաների շուրջ: