ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆեյսբուքյան էջում կատարած հրապարակման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից 10%-ով կբարձրանա շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը։Գրառման համաձայն՝ աշխատավարձը 10% բարձրացնելու համար 1 տարվա կտրվածքով բյուջեից հատկացվելու է շուրջ 6 մլրդ դրամ։
Կառավարությունը, տնտեսական աճին զուգընթաց, ծրագրեր կմշակի աշխատավարձերի հետագա բարձրացման ուղղությամբ: Օրինակ, նախատեսվում է իրականացնել «Ուսուցիչ» ծրագիրը, որի արդյունքում կամավոր վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 50%-ով: Այստեղ շատ ուղիղ կապ է դրված որակ-վարձատրություն հասկացությունների միջև:
Նշենք, որ ըստ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2018 թվականին կրթության ոլորտում միջին ամսական աշխատավարձը կազմել է 114676 դրամ, որից պետական հատվածում՝ 111093 դրամ և ոչ պետականում `157200 դրամ: Նախորդ տարվա համեմատ՝ ցուցանիշն աճել է 1,8%-ով: 2019 թվականի առաջին կիսամյակում կրթության ոլորտում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է 2% -ով ՝ կազմելով 116022 դրամ, որից պետական հատվածում՝ 110822 դրամ և 161419 դրամ ոչ պետական հատվածում։