Օգոստոսի 20-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակելէ Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպի վերաբերյալ։ Ըստ փոխվարչապետի՝ Համախառն ներքին արդյունքի աճը 2019թ.-ի առաջին կիսամյակի 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.8%։
Նույն օրը Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ մի շարք ցուցանիշների՝ այդ թվում ՀՆԱ-ի վերաբերյալ վիճակագրություն։ Այսպես, ՀՆԱ աճի տեմպը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ տարվա առաջին եռամսյակում կազմել է 7.2 %, երկրորդ եռամսյակում՝ 6.5%։ Սղաճը (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ) տարվա առաջին եռամսյակում կազմել է 1.5 %, երկրորդ եռամսյակում՝ 2.5 %։
Այսպիսով՝ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը շարունակում է ներկայացնել վիճակագրական տարբեր ցուցանիշների աճի տեմպերը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի վերաբերյալ։ Կարելի է ասել, որ ՀՀ-ում տնտեսական ակտիվության հիմնական ցուցանիշներն աճի տեմպեր են գրանցում։